Այս տարվա հուլիս ամսին, 2021թ. հուլիսի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 8.2 %, իսկ 2022թ. հունիսի համեմատ՝ 0.5 % գնաճ: Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական կոմիտեից:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. հուլիսին՝ հունիսի համեմատ, գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.3-1.2 % գնաճ, այդ թվում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Իջևան քաղաքում:
Ըստ ԱՎԿ-ի՝ մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.3 %-ով:
Հուլիսին՝ հունիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է բենզինի 0.8 % գնաճ և դիզելային վառելիքի 0.4 % գնանկում:
Հուլիսին՝ նախորդ տարվա նույն ժամաակահատվածի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 11.6 % և 43.2 %-ով, իսկ 2021թ. դեկտեմբերի համեմատ` 2.9 % և 32.8 %-ով: