Արտարժույթի հայաստանյան շուկայում նախորդ աշխատանքային օրվա համեմատ փոխարժեքների փոփոխություններ տեղի չեն ունեցել. Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ երկուշաբթի՝ օգոստոսի 15-ի առավոտյան, հանրապետության առևտրային բանկերը ԱՄՆ դոլարը գնում են 406.62 դրամով, վաճառում 416.59-ով։
Եվրոյի միջին կշռված փոխարժեքը գնելիս 413.91 դրամ է, իսկ վաճառքինը՝ 434.44 դրամ։
Ռուսական ռուբլու միջին կշռված փոխարժեքը գնելիս 6.04 դրամ է։ Վաճառելիս ռուսական արժույթի փոխարժեքը 6.94 դրամ է։
Բրիտանական ֆունտը երկրի առևտրային բանկերի կողմից գնվում է 477,79 դրամով։ Բրիտանական արժույթը վաճառվում է 515,75 դրամով։