Հայաստանի արժութային շուկայում շարունակվում է ազգային արժույթի՝ դրամի ամրապնդման գործընթացը։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ երեքշաբթի՝ օգոստոսի 16-ի առավոտյան, հանրապետության առևտրային բանկերը ԱՄՆ դոլարը գնում են 406.50 դրամով, ինչը 0.14 դրամով պակաս է նախորդ աշխատանքային օրվա առաջարկից։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 416.47 դրամով՝ 0.11 դրամով պակաս նախորդ օրը սահմանված միջին արժեքից։
Եվրոյի միջին կշռված փոխարժեքն այն գնելիս 412,74 դրամ է կամ 1 դրամով պակաս, քան երկուշաբթի օրը երկրի առևտրային բանկերի առաջարկած գնից։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 432.26 դրամով, ինչը 2.05 դրամով պակաս է նախորդ աշխատանքային օրվա գնից։
Ռուսական ռուբլու միջին փոխարժեքը գնման ժամանակ աճել է 0.01 դրամով և կազմել 6.05 դրամ, իսկ վաճառքի ժամանակ ռուսական արժույթի միջին փոխարժեքը նվազել է 0.04 դրամով՝ կազմելով 6.90 դրամի։
Բրիտանական ֆունտը երկրի առևտրային բանկերի կողմից գնվում է 475,18 դրամով, այն էժանացել է 2,30-ով։ Բրիտանական արժույթի վաճառքն իրականացվում է 514,14 դրամով կամ 1,43 դրամով պակաս նախորդ օրվա գնից։