Հայաստանի արժութային շուկայում շարունակվում է ազգային արժույթի՝ դրամի ամրապնդման գործընթացը։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 17-ի առավոտյան, հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 406.62 դրամով, որը նախորդ օրվա համեմատ թանկ է 0.06 դրամով։ Վաճառքի ժամանակ ամերիկյան արժույթը նույնքան էժանացել է և կազմել 416,31 դրամ։
Եվրոյի միջին կշռված փոխարժեքը առքի ժամանակ 409,53 դրամ է կամ 3,23 դրամով պակաս, քան երեքշաբթի օրն առաջարկված գնից։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 428.97 դրամով, ինչը 3.28 դրամով պակաս է նախորդ աշխատանքային օրվա առաջարկից։
Ռուսական ռուբլու միջին կշռված փոխարժեքը գնման ժամանակ նվազել է 0.03 դրամով՝ կազմելով 6.03 դրամ, իսկ վաճառքի ժամանակ ռուսական արժույթի փոխարժեքը նվազել է 0.04 դրամով՝ հասնելով 6.87 դրամի։
Բրիտանական ֆունտը երկրի առևտրային բանկերի կողմից գնվում է 472,86 դրամով, որն էժանացել է 2,30 դրամով։ Բրիտանական արժույթի վաճառքն իրականացվում է 511,39 դրամով կամ 2,70 դրամով պակաս նախորդ օրվա գնից։