Հայաստանի արժույթի շուկայում եվրոն, ռուբլին և ֆունտը էժանացել են. Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ օգոստոսի 27-ի առավոտյան հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 404,38 դրամով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթը թանկացել է 0,02 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 414 դրամով, որը երեկվա համեմատ չի փոխվել։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 404.41 դրամ է, գնի անկումը կազմում է 0.1 դրամ։ Եվրոպական արժույթը վաճառվում է 420.22 դրամով, ինչը 0.61 դրամով գերազանցում է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնին։
Ռուսական ռուբլու առքի գինը նվազել է 0.07 դրամով և կազմել 6.17 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.94 դրամով՝ օգոստոսի 26-ին առաջարկված գնից 0.02 դրամով պակաս։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 463.11 դրամով, ինչը 0.60 դրամով պակաս է նախորդ օրվա գնից։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը նվազել է 0.93 դրամով՝ կազմելով 497.71 դրամ։