Հայաստանի արժույթի շուկայում փոխարժեքների փոփոխություններ չեն եղել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այս տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 5-ի առավոտյան հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 403,76 դրամ միջին գնով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 413.38 դրամով։
Եվրոյի միջին կշռված փոխարժեքն այն գնելիս 397 դրամ է։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 414.53 դրամ միջին գնով։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը կազմում է 6.20 դրամ։ Ռուսական արժույթը վաճառվում է 6.88 դրամ միջին գնով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 450.32 դրամ միջին գնով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը կազմել է 479,89 դրամ։