ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, կազմել է 404.80 դրամ՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 0.06 դրամով: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 401.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.02 դրամով:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 468.60 դրամ՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2.74 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.65 դրամ՝ նվազելով 0.02 դրամով: