3000 դրամն այն գումարը չէ, որ մարդկանց խնդիրը կլուծի, բայց այդ չափով բարձրացումը փուլային լուծում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն՝ անդրադառնալով թոշակների բարձրացման վերաբերյալ կառավարության որոշմանը:
«2023-ից նախատեսվում է նվազագույն աշխատավարձի բարձրացում: Կավելանա և՛ նվազագույն և՛ բազային աշխատավարձը: նախատեսվում է նվազագույն աշխատավարձը 68 հազարից դարձնել 75 հազար»,-ասաց փոխնախարարը:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ առնվազն 3000 դրամով կբարձրանա անխտիր բոլոր թոշակառուների թոշակը: Այս մասին կառավարության սեպտեմբերի 1-ի նիստում հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: