ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը RTVI-ին տված հարցազրույցում նշել է Հայաստան ժամանած ՏՏ մասնագետների թիվը: Նրա խոսքով՝ նրանց թիվը 50-ից 70 հազար է։
Հայաստանում ընդհանուր առմամբ գրանցվել են ռուսական ծագմամբ շուրջ 850 ընկերություններ և 350 անհատ ձեռնարկատերեր: Նախարարը նշել է, որ դրանցից մի քանիսը ընդգրկվել են Հայաստանի խոշորագույն հարկատու IT ընկերությունների թոփ-20-յակում։
Ընդհանուր առմամբ, 40 հազար իրավաբանական անձինք և ֆիզիկական անձինք մոտ 100 հազար հաշիվ են բացել հայաստանյան բանկերում, պատմել է Քերոբյանը:
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը Armenia Today-ին հայտնել էր, որ ընթացիկ դրությամբ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունն աճել է 50% – ով և կազմել 1,65 մլրդ դոլար: