Հայաստանի արժույթի շուկայում եվրոն ու ֆունտը թանկացել են։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ սեպտեմբերի 7-ի առավոտյան երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 403,62 դրամ միջին գնով, երեկվա համեմատ ԱՄՆ արժույթն էժանացել է 0,13 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 413.22 դրամ միջին գնով կամ նախորդ օրվա համեմատ 0.05 դրամով պակաս։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 397.44 դրամ է և թանկացել է 0.79 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 414.53 դրամ միջին գնով, ինչը 0.14 դրամով ավելի է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.01 դրամով և կազմել 6.17 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6,83 դրամ միջին գնով՝ սեպտեմբերի 6-ին առաջարկված գնից 0,01 դրամով պակաս։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 452.92 դրամ միջին գնով, ինչը 2.78 դրամով ավելի է նախորդ օրվա գնից։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքն աճել է 3.25 դրամով՝ կազմելով 484 դրամ։