Հայաստանում հանքահումքային արտադրանքի մասնաբաժինը արտահանման կառուցվածքում զգալիորեն նվազել է՝ մինչև 30%, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` պատճառաբաելով շինարարության և մշակող արդյունաբերության բուռն աճը։
Նախարարի խոսքով, դա հույս է ներշնչում, որ Հայաստանը կդադարի լինել բացառապես հանքաքարի և հումքի արտահանման վրա կենտրոնացած երկիր։
Նախարարը հիշեցրել է, որ տարվա առաջին յոթ ամիսներին երկրում տնտեսական ակտիվությունը կազմել է 13,1 տոկոս, ինչը բավականին բարձր ցուցանիշ է:
«Մեր գնահատմամբ՝ դա պայմանավորված է ոչ միայն աշխարհաքաղաքական փոփոխություններով, այլև Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող ներքին կառուցվածքային տեղաշարժերով, այդ թվում՝ կառուցապատող և մշակող արդյունաբերության սրընթաց աճով, որը ՀՀ տնտեսական կառուցվածքի փոփոխություն է ենթադրում»,- պարզաբանել է Քերոբյանը։