ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 7-ի հերթական նիստում առաջարկվել է ներկրվող ցեմենտի տուրքը նվազեցնել 5000 դրամով՝ մեկ տոննայի համար սահմանելով 9000 դրամ՝ 14000 դրամի փոխարեն, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը վերացնել: Այս մասին հայտնել է պատգամավոր Բաբկեն Թունյանը: Հայտնում է ՀՀ ԱԺ կայքը։
Բաբկեն Թունյանի պարզաբանմամբ՝ օրենքի ընդունումը պայմանավորված է ցեմենտի տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաև ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ:
Հանձնաժողովն ԱԺ խորհրդին կառաջարկի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: