Հայաստանի արժույթի շուկայում փոխարժեքների փոփոխություններ չեն եղել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այս տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 12-ի առավոտյան հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 404,38 դրամ միջին գնով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 414.09 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն այն գնելիս 402.72 դրամ է։ Եվրոպական արժույթը վաճառվում է 419.16 դրամով։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը կազմել է 6.26 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.84 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 454.62 դրամ միջին գնով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը կազմել է 486,38 դրամ։