Եվրոն, դոլարը և ռուբլին ամրապնդել են իրենց դիրքերը Հայաստանի արժութային շուկայում։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ սեպտեմբերի 14-ի առավոտից երկրի առևտրային բանկերը ԱՄՆ դոլարը գնում են 409,18 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթը թանկացել է 2 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 419,41 դրամ միջին գնով կամ 2,44 դրամով ավելի, քան նախորդ օրը։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 405,59 դրամ է՝ 0,86-ով ավելի նախորդ օրվա գնից։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 422,82 դրամ միջին գնով, ինչը 1,28 դրամով գերազանցում է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնին։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.07 դրամով և կազմել 6.41 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 7 դրամ միջին գնով՝ սեպտեմբերի 13-ին առաջարկված գնից 0,08 դրամով ավելի։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 454.89 դրամ միջին գնով, ինչը 0.70 դրամով ավելի է նախորդ օրվա գնից։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքն աճել է 2.24 դրամով՝ կազմելով 485.25 դրամ։