ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, կազմել է 411.14 դրամ՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 4.41 դրամով։
Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 410.40 դրամ, որը նախորդ օրվա համեմատ ավելացել է 3.39 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 473.14 դրամ, որը նախորդ օրվա համեմատ ավելացել է 2․88 դրամով։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.89 դրամ՝ ավելանալով 0․08 դրամով։