Ռուսաստանը Հայաստանի հետ ունեցած կապերի զարգացման և տնտեսական խնդիրների լուծման նպատակ է հետապնդում, և սրանք պարզապես գեղեցիկ բառեր չեն: Այս մասին TASS-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը Երեւանում է և մասնակցելու է ռուս-հայկական 9-րդ միջտարածաշրջանային համաժողովին:
«Մենք այստեղ ենք եկել նման ներկայացուցչական պատվիրակությամբ, որպեսզի ընդգծենք Հայաստանի հետ մեր պատմական առնչությունը և մեր ժողովուրդների, տնտեսությունների միջև կապերը զարգացնելու և ամրապնդելու ձգտումը։ Սա արդեն իններորդ համաժողովն է, և այն տեղի է ունենում մեր երկրների համար բարդ ժամանակաշրջանում։ Խնդիրը Ռուսաստանի և Հայաստանի առջև ծառացած տնտեսական խնդիրների գործնական լուծումն է։ Դրանք ոչ թե գեղեցիկ խոսքեր են, ոչ թե տեսություն և ոչ թե խոստումներ, այլ իրական աշխատանք՝ ի շահ մեր երկրներիև ժողովուրդների»,-նշել է ՌԴ փոխվարչապետը:
Նա հավելել է, որ մշտական աշխատանք է տարվում բոլոր մակարդակներում: