Հայաստանի արժույթի շուկայում փոխարժեքների փոփոխություններ չեն եղել. Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այդ տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 19-ի առավոտյան հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 419,41 դրամ միջին գնով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 430.56 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն այն գնելիս 413.94 դրամ է։ Եվրոպական արժույթը վաճառվում է 432.35 դրամ միջին գնով։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը կազմել է 6,55 դրամ։ Ռուսական արժույթը վաճառվում է 7.20 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 461.43 դրամ միջին գնով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը կազմել է 492,36 դրամ։