Հայաստանի արժույթի շուկայում եվրոն, ռուբլին և ֆունտն էժանացել են։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այս տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 21-ի առավոտյան հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 414,03 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթը թանկացել է 0,03 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 420,32 դրամ միջին գնով կամ նախորդ օրվա համեմատ 0,02 դրամով պակաս։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 410.29 դրամ է՝ թանկանալով 0.44 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 425.18 դրամ միջին գնով, ինչը 0.61 դրամով ավելի է առևտրային բանկերի կողմից նախորդ օրվա առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.03 դրամով և կազմել 6.62 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 7.22 դրամով, ինչը 0.01 դրամով պակաս է սեպտեմբերի 20-ին առաջարկված գնից։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 463.07 դրամ միջին գնով, ինչը 1.20 դրամով բարձր է նախորդ օրվա գնից։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքն աճել է 0.93 դրամով՝ կազմելով 489.60 դրամ։