Ռուբլին ամրապնդել է իր դիրքերը Հայաստանի արժութային շուկայում. Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ սեպտեմբերի 24-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 412,03 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն էժանացել է 5,47 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 422,76 դրամ միջին գնով՝ երեկվա համեմատ նվազելով 5,75 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 399,62 դրամ է՝ գնի կորուստը կազմել է 7,50 դրամ։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 419,50 դրամ միջին գնով, ինչը 6,86 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.09 դրամով և կազմել 6.58 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 7.37 դրամ միջին գնով, ինչը 0.18 դրամով ավելի է սեպտեմբերի 23-ին առաջարկված գնից։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 442.93 դրամ միջին գնով, ինչը 10.50 դրամով պակաս է նախորդ օրվա գնից։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 9.23 դրամով՝ կազմելով 478 դրամ։