ՀՀ արժույթի շուկայում այսօր դրամն ամրապնդվել է բոլոր արժույթների նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ սեպտեմբերի 28-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 403,41 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ամերիկյան արժույթն էժանացել է 1 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 409,76 դրամ միջին գնով՝ երեկվա համեմատ նվազելով 1 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 382,88 դրամ է՝ նվազելով 2,03 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 397,47 դրամով, ինչը 2,75 դրամով պակաս է առևտրային բանկերի նախորդ օրվա առաջարկից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.04 դրամով և կազմել 6.61 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 7.21 դրամ միջին գնով, որը սեպտեմբերի 27-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.06 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 421.84 դրամ միջին գնով, ինչը 3.24 դրամով պակաս է նախորդ օրվա գնից։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 2,12 դրամով՝ կազմելով 448,78 դրամ։