ՀՀ արժույթի շուկայում այսօր դրամն ամրապնդվել է բոլոր արժույթների նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք Rate.am-ից։
Այd տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 29-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 401,35 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն էժանացել է 1,73 դրամով։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 407,88 դրամ միջին գնով՝ երեկվա համեմատ նվազելով 1,67 դրամով։
Եվրոյի միջին կշռված փոխարժեքն առքի ժամանակ 383,29 դրամ է՝ զիջելով 4,69 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 397,88 դրամ միջին գնով, ինչը 4,70 դրամով պակաս է առևտրային բանկերի կողմից նախորդ օրվա առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.06 դրամով և կազմել 6.61 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 7.22 դրամ միջին գնով, որը սեպտեմբերի 28-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.06 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 424.78 դրամ միջին գնով, ինչը 4.41 դրամով պակաս է նախորդ օրվա գնից։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 6,35 դրամով՝ կազմելով 450,53 դրամ։