ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13.9%։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է օգոստոս ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները։
Ըստ այդ տվյալների՝ 2022թ․ հունվար-օգոստոս ամիսներին 2021թ․ նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13.9%, արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 9.2%-ով, ծառայությունների ծավալն աճել է 27.1%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 13.6%-ով, շինարարության ծավալը՝ 14.2%-ով, արտահանման ծավալը՝ 52.9%-ով, ներմուծման ծավալը՝ 58.2%-ով։
Նախարարությունից հայտնում են, որ 2022թ․ օգոստոսին 2021թ․ օգոստոսի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 18.5%, արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 23.3%-ով, ծառայությունների ծավալը՝ 25.1%-ով, առևտրի շրջանառությունը՝ 20.0%-ով, շինարարության ծավալը՝ 16.3%-ով, արտահանման ծավալը՝ 110.0%–ով, իսկ ներմուծման ծավալն աճել է 110.0%-ով։