Հայաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը 2022 թվականի 7 ամսվա ընթացքում Ռուսաստանի հետ առևտրն ավելացրել են 1,75 մլրդ դոլարով: Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Telegram – ալիքում։
«Տվյալ երկրները Ռուսաստանի հետ առևտուրն ավելացրել են 1,75 մլրդ դոլարով, ինչը կապված է ՌԴ-ի արտահանման-ներմուծման հոսքերի վերակողմնորոշման հետ, այդ թվում՝ ԵԱՏՄ շուկա՝ ստեղծված առևտրատնտեսական սահմանափակումների պատճառով»,-ասված է հաղորդագրության մեջ:
«ԵՏՄ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ առևտրի առավել մեծ ծավալներ է ավելացրել Հայաստանը։ Այդ ֆոնի վրա ԵԱՏՄ – ի տեսակարար կշիռը Հայաստանի առևտրի արժեքային ծավալում 2022 թվականի հունվար – հուլիսին աճել է 2,7 տոկոսային կետով՝ մինչև 34,6 տոկոս», – պարզաբանել են ԵՏՀ-ում:
ԵՏՀ-ում նաև նշում են, որ Եվրասիական տնտեսական միության փոխադարձ առևտրի 45 տոկոսը բաժին է ընկել Հայաստանին, Ղազախստանին և Ղրղզստանին: «2022թ.հունվար – հուլիսին Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի ընդհանուր ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ ավելացել է 2 մլրդ դոլարով կամ տարվա կտրվածքով 11,3% — ով», – հավելել են ԵՏՀ-ում: