Հայաստանի արտարժույթի շուկայում դրամն ամրապնդվել է բոլոր արժույթների նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այս տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 8-ի առավոտյան երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 400,29 դրամ միջին գնով, նախորդ օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,11 դրամով։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 406.41 դրամ միջին գնով՝ երեկվա համեմատ նվազելով 0.34 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 385,85 դրամ է՝ գնի կորուստը կազմել է 5,50 դրամ։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 402.53 դրամ միջին գնով, ինչը 4.54 դրամով պակաս է առևտրային բանկերի կողմից նախորդ օրվա առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.12 դրամով և կազմել 6.13 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 7 դրամ միջին գնով, որը հոկտեմբերի 7-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0,12 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 437.34 դրամ միջին գնով, ինչը 5.94 դրամով պակաս է նախորդ օրվա գնից։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 4,88 դրամով՝ կազմելով 464,78 դրամ։