Հայաստանի արժույթի շուկայում դրամը եվրոյի նկատմամբ ամրապնդվել է. Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այս տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 14-ի առավոտյան երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 400,18 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,05 դրամով։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 406.53 դրամ միջին գնով՝ երեկվա համեմատ ավելանալով 0.11 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 386.09 դրամ է՝ գնի անկումը կազմել է 0.42 դրամ։ Եվրոպական արժույթը վաճառվում է 401.79 դրամ միջին գնով, ինչը 0.19 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.02 դրամով և կազմել 5.96 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.68 դրամ միջին գնով, որը հոկտեմբերի 13-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.02 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 443.28 դրամ միջին գնով, ինչը 3.35 դրամով ավելի է նախորդ օրվա գնից։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 3,18 դրամով՝ կազմելով 469,41 դրամ։