Հայաստանը արդյունաբերական արտադրության ծավալներով առաջատար է ԵԱՏՄ-ում: 2015-2021 թվականների ընթացքում ԵԱՏՄ արդյունաբերական արտադրության ծավալների ցուցանիշներով լավագույն արդյունքների է հաջողվել հասնել Հայաստանին և Ղրղզստանին։ Ինչպես հայտնում են ԵՏՀ-ից, այս մասին ասել է ԵՏՀ Արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարևը։
Նրա խոսքով՝ այդ երկու երկրներում նշված ժամանակահատվածում արդյունաբերական արտադրությունն աճել է համապատասխանաբար 47,4 և 21,7 տոկոսով:
«Մյուս երեք անդամ պետություններում արդյունաբերական արտադրանքի ծավալը նույնպես աճել է՝ Ղազախստանում և Ռուսաստանում 16,6 տոկոսով, Բելառուսում՝ 11,6 տոկոսով»,- հայտնել է նա:
Մշակող արդյունաբերության ուղղության մեջ ևս Հայաստանը առաջատար է (41,1 տոկոս աճ)։ Մյուս երկրները ևս զգալի աճ են արձանագրել. Ղազախստանում գրանցվել է 28,9, Ռուսաստանում 22,2, Բելառուսում 12,8, Ղրղզստանում 9,6 տոկոս աճ: