Հայաստանի արժույթի շուկայում ռուբլին ամրապնդվել է դրամի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այդ տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 20-ի առավոտյան երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 400,24 դրամ միջին գնով, ԱՄՆ արժույթը նախորդ աշխատանքային օրվա համեմատ մնացել է անփոփոխ։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 406.24 դրամ միջին գնով, որը երեկվա համեմատ նվազել է 0.23 դրամով։
Եվրոյի միջին կշռված փոխարժեքն առքի ժամանակ 386,65 դրամ է՝ գնի կորուստը կազմել է 1,08 դրամ։ Եվրոպական արժույթը վաճառվում է 402.41 դրամ միջին գնով, ինչը 1.14 դրամով պակաս է առևտրային բանկերի նախորդ օրվա առաջարկից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.04 դրամով և կազմել 6.16 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.86 դրամ միջին գնով՝ հոկտեմբերի 19-ին առաջարկված գնի համեմատ աճելով 0.02 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 440.06 դրամ միջին գնով, ինչը նախորդ օրվա համեմատ նվազել է 2.18 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 2,23 դրամով՝ կազմելով 466,38 դրամ։