Գալիք տարվա հուլիսին նախատեսվում է կենսաթոշակների ավելացում, տարեսկզբին կլինի նաև պետական աշխատողների աշխատավարձերի որոշակի ավելացումը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Սրանք այն ուղղություններն են, որոնք գալիք տարվա բյուջեի նախագծով հանրության որոշակի խմբերի եկամուտների ավելացմանն են ուղղվելու»,-նշեց նախարարը։
Անդրադառնալով գնաճին՝ նախարարը նշեց, որ ԿԲ-ն բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի գնաճը մնա կառավարելի։ «Հայաստանում 8,6 տոկոս գնաճը մեծ ցուցանիշ չէ, եթե համեմատենք մեր հարևանների հետ»,-հայտարարեց Խաչատրյանը։