Վրաստանում այս պահի դրությամբ 10,6, եվրոգոտիում 10,8, Ղազախստանում 18,8 գնաճ է արձանագրվել: Հայաստանում հոկտեմբերի վերջին 9,5% գնաճ է արձանագրվել, ինչը բարձր ցուցանիշ է, և մենք միտված ենք խնդիրը լուծել:
Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
«Մենք ակնկալում էինք, որ այս տարվա երրորդ եռամսյակում ենք թիրախային ցուցանիշին վերադառնալու: Մեր գնահատականներով մյուս տարվա երրորդ եռամսյակում գնաճը կվերադարձնենք թիրախային՝ 4+-1,5% ցուցանիշի»,-հայտարարեց ԿԲ նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում: