Հայաստանի արժութային շուկայում դոլարը դրամի նկատմամբ ամրապնդվել է։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ նոյեմբերի 11-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 392,12 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն ավելացել է 0,39 դրամով։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 398.41 դրամ միջին գնով, երեկվա համեմատ ԱՄՆ դոլարը թանկացել է 0.44 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 394.59 դրամ է, այն արժեզրկվել է 0.89 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 410,29 դրամ միջին կշռված գնով, ինչը 0,55 դրամով ավելի է առևտրային բանկերի կողմից նախորդ օրվա առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.01 դրամով և կազմել 6.23 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.80 դրամ միջին գնով, նոյեմբերի 10-ին առաջարկված գնի համեմատ գինը աճել է 0.01 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 450.09 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ էժանացել է 1.20 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 1,50 դրամով եւ կազմել 474,97 դրամ։