Հայաստանի արժույթի շուկայում դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվել է. Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ նոյեմբերի 12-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 391,74 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթը կորցրել է 0,19 դրամ։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 398.12 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.16 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 395.97 դրամ է, այն ավելացրել է 7.86 դրամ գինը։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 413,59 դրամ միջին գնով, ինչը 9,34 դրամով գերազանցում է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնին։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.06 դրամով և կազմել 6.22 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.81 դրամ միջին գնով, նոյեմբերի 11-ին առաջարկված գնի համեմատ գինն աճել է 0.07 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 449.97 դրամ միջին կշռված գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 9.41 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 11.06 դրամով՝ կազմելով 476.84 դրամ։