Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ պարզելու քաղաքացիների վերաբերմունքը Հայաստանում ապրանքների գնաճի նկատմամբ: Նշենք, որ ԿԲ նախագահի կողմից հնչեցրած վերջին տվյալների համաձայն՝ հոկտեմբերի վերջին երկրում արձանագրվել է 9,5 % գնաճ, ինչը, նրա խոսքով, բարձր ցուցանիշ է:
Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում պարենային ապրանքների սեկտորում գնաճը կազմել է 12,5 %, իսկ հոկտեմբերին՝ 0,3 %:
Հարցված քաղաքացիների մեծ մասը բողոքել է գների համատարած թանկացումից, այդ թվում՝ հացի, կարագի և առաջին անհրաժեշտության այլ մթերքների թանկացումից։
«Թանկացել է և՛ միսը, և՛ հացը, և՛ կարագը, և՛ մրգերը, ամեն ինչ թանկացել է», – պատասխանել են հարցվածները։