ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է նոյեմբերի 23-ի փոխարժեքները։
Այս տվյալների համաձայն՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը երեքշաբթի օրվա համեմատ աճել է 0,14 դրամով՝ կազմելով 394,93 դրամ։
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 470.95 դրամ՝ ավելանալով 2.41 դրամով։
Եվրոյի փոխարժեքն աճել է 1.25 դրամով և կազմել 407.21 դրամ մեկ եվրոյի դիմաց։
Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 6.53 դրամ։