ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է նոյեմբերի 24-ի փոխարժեքները։
ԿԲ կայքից տեղեկանում ենք, որ ԱՄՆ դոլարի փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 0.36 դրամով՝ կազմելով 395.29 դրամ։
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 478.70 դրամ՝ ավելանալով 7.75 դրամով։
Եվրոյի փոխարժեքն աճել է 4.13 դրամով և կազմել 411.34 դրամ մեկ եվրոյի դիմաց։ Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 6.55 դրամ։