Հայաստանի առևտրային շուկայում տարադրամի փոխարժեքը նոյեմբերի 25-ին ունի հետևյալ պատկերը.
Ըստ rate.am կայքի տվյալների՝ առևտրային բանկերը ԱՄՆ դոլարը գնում են 391.24 դրամ միջին կշռված գնով և վաճառում 397.59 դրամով։ Եվրոն ընդունվում է 402.47 դրամով, վաճառվում՝ 417.91 դրամով։ Ռուսական ռուբլին ընդունվում է 6.26 դրամով, վաճառվում՝ 6.77 դրամով։ Բրիտանական ֆունտը գնվում է 463.41 դրամով, վաճառվում՝ 490.41 դրամով։