Հայաստանի արժույթի շուկայում ֆունտը դրամի նկատմամբ ամրապնդվել է։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ նոյեմբերի 26-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 391,24 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթը չի փոխվել։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 397.59 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.05 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 401.47 դրամ է, այն արժեզրկվել է 1.08 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 417.44 դրամ միջին գնով, ինչը 0.60 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.04 դրամով և կազմել 6.23 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.77 դրամ միջին գնով, նոյեմբերի 25-ին առաջարկված գնի համեմատ գինը չի փոխվել։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 463.38 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0.35 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 0,29 դրամով՝ կազմելով 490,19 դրամ։