Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է ֆունտի և եվրոյի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ դեկտեմբերի 1-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 391,22 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն ավելացել է 0,16 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 397.61 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.21 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 403.14 դրամ է, այն արժեզրկվել է 0.82 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 418.03 դրամ միջին գնով, ինչը 0.82 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.01 դրամով և կազմել 6.22 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.73 դրամ միջին գնով, նոյեմբերի 30-ին առաջարկված գնի համեմատ գինը նվազել է 0.01 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 463.41 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ էժանացել է 1.06 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին կշռված փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 0.23 դրամով՝ կազմելով 490.03 դրամ։