Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է դոլարի և ռուբլու նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ դեկտեմբերի 2-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 391,22 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթը կորցրել է 0,16 դրամ։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 397.72 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը մնացել է անփոփոխ։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 406.64 դրամ է, այն ավելացրել է գինը 3 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 421,64 դրամ միջին գնով, ինչը 3,36 դրամով ավելի է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.02 դրամով և կազմել 6.17 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.68 դրամ միջին գնով, գինը դեկտեմբերի 1-ին առաջարկված գնի համեմատ մնացել է անփոփոխ։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 469.72 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 4.97 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 5,44 դրամով՝ կազմելով 495,78 դրամ։