Հայաստանի արժույթի շուկայում դրամը ռուբլու նկատմամբ ամրապնդվել է. Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ դեկտեմբերի 3-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 391,24 դրամ միջին գնով, ԱՄՆ արժույթը նախորդ աշխատանքային օրվա համեմատ մնացել է անփոփոխ։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 397,65 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն ավելացել է 0,10 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքը գնման ժամանակ 405 դրամ է, այն ավելացել է 1,53 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 421,76 դրամ միջին գնով, ինչը 2,68 դրամով ավելի է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.07 դրամով և կազմել 6.12 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.69 դրամ միջին գնով, դեկտեմբերի 2-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.04 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 467.84 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 3.03 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 3,97 դրամով՝ կազմելով 495,91 դրամ։