Հայաստանի արժութային շուկայում այսօր՝ դեկտեմբերի 4-ի համեմատ, փոփոխություններ չեն եղել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այդ տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 5-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 391,24 դրամ միջին գնով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 397.74 դրամ միջին փոխարժեքով։
Եվրոյի միջին փոխարժեքն այն գնելիս 408.18 դրամ է։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 424.11 դրամ միջին գնով։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը կազմել է 6.11 դրամ։ Ռուսական արժույթը վաճառվում է 6,66 դրամ միջին գնով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 471.93 դրամ միջին գնով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը կազմել է 499,80 դրամ։