Հայաստանի արժույթի շուկայում դրամը ռուբլու նկատմամբ ամրապնդվել է. Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ դեկտեմբերի 6-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 391,22 դրամ միջին գնով, ԱՄՆ արժույթը նախորդ աշխատանքային օրվա համեմատ մնացել է անփոփոխ։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 397.72 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը մնացել է անփոփոխ։
Եվրոյի միջին փոխարժեքը առքի ժամանակ 406.03 դրամ է, գինն ավելացել է 3.35 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 421,69 դրամ միջին գնով, ինչը 2,39 դրամով գերազանցում է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնին։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.02 դրամով և կազմել 6.04 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.59 դրամ միջին գնով, դեկտեմբերի 5-ին առաջարկվածի համեմատ գինը նվազել է 0.04 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 467.72 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 3.82 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 3,29 դրամով՝ կազմելով 495,41 դրամ։