Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ դեկտեմբերի 7-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 391,22 դրամ միջին գնով, ԱՄՆ արժույթը նախորդ աշխատանքային օրվա համեմատ մնացել է անփոփոխ։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 397,83 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն ավելացել է 0,11 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 405.14 դրամ է, այն արժեզրկվել է 2.27 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 420,69 դրամ միջին գնով, ինչը 2,47 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.07 դրամով և կազմել 6.04 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.55 դրամ միջին գնով, դեկտեմբերի 6-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.08 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 466.50 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ էժանացել է 3.61 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 3,91 դրամով՝ կազմելով 492,94 դրամ։