Հայաստանի արժույթի շուկայում դոլարը մնացել է անփոփոխ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ դեկտեմբերի 8-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 391,22 դրամ միջին գնով, ԱՄՆ արժույթը նախորդ աշխատանքային օրվա համեմատ մնացել է անփոփոխ։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 397.83 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը նույնպես չի փոխվել։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 406.19 դրամ է, այն արժեզրկվել է 0.55 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 421.19 դրամ միջին գնով, ինչը 0.08 դրամով պակաս է առևտրային բանկերի կողմից նախորդ օրվա առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.01 դրամով և կազմել 6.05 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.54 դրամ միջին գնով, դեկտեմբերի 7-ին առաջարկվածի համեմատ գինը նվազել է 0.02 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 467.94 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ էժանացել է 1.56 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 1,56 դրամով՝ կազմելով 493,75 դրամ։