Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ առաջիկա երկու տարում ԵՏՄ-ում կստեղծվի գազի միասնական շուկա:
«Առաջիկա մի քանի տարիների ընթացքում մենք պետք է իրականացնենք մեր պայմանավորվածությունները, որոնք ավելի վաղ են ձևակերպվել», – հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինն ընդգծել է, որ առաջիկա երկու տարիների ընթացքում անհրաժեշտ կլինի հասնել գազի միասնական շուկայի ստեղծմանը և ձևավորել դրա աշխատանքի սկզբունքները, ինչպես նաև անցնել էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի գործնական իրականացմանը: