Հայաստանի արժույթի շուկայում այսօր՝ դեկտեմբերի 11-ի համեմատ, փոփոխություններ չեն եղել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այդ տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 12-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 391,19 դրամ միջին գնով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 397.78 դրամ միջին գնով։
Եվրոյի միջին փոխարժեքն այն գնելիս 406.81 դրամ է։ Եվրոպական արժույթը վաճառվում է 422.47 դրամ միջին գնով։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը կազմել է 6.07 դրամ։ Ռուսական արժույթը վաճառվում է 6.56 դրամ միջին գնով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 468.81 դրամ միջին գնով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը կազմել է 496.12 դրամ։