Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ դեկտեմբերի 13-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 391,08 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,08 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 397.61 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.11 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 407.06 դրամ է, այն արժեզրկվել է 0.69 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 422,42 դրամ միջին գնով, ինչը 1,06 դրամով պակաս է առևտրային բանկերի կողմից նախորդ օրվա առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.02 դրամով և կազմել 6.03 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.51 դրամ միջին գնով, դեկտեմբերի 12-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.03 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 469.66 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0.12 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 0,59 դրամով՝ կազմելով 497,03 դրամ։