Հայաստանի արժույթի շուկայում այսօր՝ դեկտեմբերի 18-ի համեմատ, փոփոխություններ չեն եղել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այդ տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 19-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 390,06 դրամ միջին գնով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 396.61 դրամ միջին գնով։
Եվրոյի միջին փոխարժեքն այն գնելիս 408.58 դրամ է։ Եվրոպական արժույթը վաճառվում է 424.08 դրամ միջին փոխարժեքով։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը կազմել է 5,80 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.32 դրամ միջին գնով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 465,47 դրամ միջին գնով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը կազմել է 492,66 դրամ։