Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ դեկտեմբերի 20-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 389,97 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,16 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 396.53 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.16 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 408.47 դրամ է, այն արժեզրկվել է 0.52 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 423,81 դրամ միջին գնով, ինչը 1,58 դրամով պակաս է առևտրային բանկերի նախորդ օրվա առաջարկից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.25 դրամով և կազմել 5.55 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.15 դրամ միջին գնով, դեկտեմբերի 19-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.16 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 464.16 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ էժանացել է 0.68 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 1,73 դրամով՝ կազմելով 490,84 դրամ։