Ուկրաինայում կոնֆլիկտի սրման պատճառով Ռուսաստանի քաղաքացիների՝ Հայաստան և Վրաստան զանգվածային տեղափոխման հետ կապված՝ այդ երկրների ազգային արժույթներն ամենամեծ աճն են գրանցել համաշխարհային բոլոր հաշվառման միավորների մեջ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Տարեսկզբից հայկական դրամն աճել է ավելի քան 22%-ով, իսկ վրացական լարին՝ 16%-ով։ Տաջիկական սոմոնին ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդման տեմպերով նույնպես առաջատարների թվում է, հայտնում է աղբյուրը։
«Տարեսկզբից հայկական դրամը դոլարի նկատմամբ աճել է ավելի քան 22 տոկոսով՝ ցույց տալով համաշխարհային արժույթների ամենամեծ աճը։ Վրացական լարին և տաջիկական սոմոնին արժևորվել են համապատասխանաբար ավելի քան 16%-ով և 10%-ով՝ գերազանցելով ռուսական ռուբլուն, որն այլևս ազատ առևտրի արժույթ չէ, քանի որ կապիտալի արտակարգ վերահսկողությունը հանգեցրել է դրա փլուզմանը»,- ասվում է հոդվածում։
ԱՄՆ դոլարի նկատմամբ նախկին Խորհրդային հանրապետությունների արժույթների ամրապնդման հիմնական պատճառներից մեկը տասնյակ հազարավոր ռուսների ժամանումն է Վրաստան և Հայաստան։ Փետրվարի վերջից նրանք այդ երկրներ են փոխանցել «միլիարդավոր դոլարին համարժեք» խնայողություններ։
«Հենց ռուսներն են երկար ժամանակով տեղափոխվում այդ երկրներ աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով, իրենց փողերը պահում են նման արժույթներով և բարձրացնում փոխարժեքը»,- ասել է Freedom Holding Corp-ի առաջատար վերլուծաբանը: