Հայաստանի արժույթի շուկայում ֆունտը դրամի նկատմամբ ամրապնդվել է։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ դեկտեմբերի 22-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 390,22 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթը կորցրել է 0,13 դրամ։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 396.56 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.34 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 409.42 դրամ է, այն արժեզրկվել է 0.03 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 423,81 դրամ միջին գնով, ինչը 0,13 դրամով ավելի է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.10 դրամով և կազմել 5.28 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.93 դրամ միջին գնով, դեկտեմբերի 21-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.12 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 463.59 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0.35 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 0,35 դրամով՝ կազմելով 490,28 դրամ։